ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 26.12.2012թ. թիվ 445-Ն հրամանով սահամնվել է, որ ինտերնետային կապի բացակայության, ծրագրային խափանումների դեպքում Հաշվետվությունները, բացառությամբ եկամտային հարկի հաշվարկների և գրանցման հայտի, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողները կարող են ներկայացնել թղթային կրիչով, հարկային հաշիվները դուրս գրել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ, իսկ ուղեկցող փաստաթղթերի հաշվառումը վարել հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) համապատասխան գրքերում:

ՀՀ ֆինանսների նախարարի 12.02.2012թ. թիվ 1096-Ն հրամանով հաստատվել է “Ներքին աուդիտի կանոնակարգի օրինակելի ձևը”:

ՀՀ Պաշտոնական տեղեկագիր N66-ում առ 28.12.2012թ., հրապարակվել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը: 

ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 61-ում, առ 19.12.2012թ., հրապարակվել է “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: