ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

Թաթուլ Մովսիսյանը՝ Հաշվապահների և աուդիտորների

Եվրասիական խմբի նախագահ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը 2024թ. փետրվարի 20-ին ընտրվել է Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ:

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 9 մասնագիտացված կառույցներ։ ՀԱԵԽ-ը ձգտում է դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության ցանցային անդամ և միավորել ԱՊՀ երկրների հաշվապահության և աուդիտի պրոֆեսիայի ուժերը՝ ծառացած խնդիրների համատեղ լուծման, միջազգային ստանդարտների մշակման, դրանց նախագծերի քննարկման ու թարգմանության, միջազգային գիտաժողովների ու կոնֆերանսների  կազմակերպման համար։

Շնորհավորում ենք Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանին և մաղթում արգասաբեր գործունեություն Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահի պաշտոնում։

Թաթուլ Մովսիսյանը ԵԱՏՄ աուդիտորների ԽՄ նախագահության նախագահ

Թաթուլ Մովսիսյանը ԵԱՏՄ աուդիտորների ԽՄ նախագահության նախագահ

15 փետրվարի 2023 թ

Ս․թ․ փետրվարի 15-ին տեղի ունեցավ Եվրասիական Տնտեսական Միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։

ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։

ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակներում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ Նախագահության նիստին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Արթուր Հարությունյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Նախագահության նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեցին և ընդունվեցին որոշումներ ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի 2022թ․ գործունեության արդյունքների, ինչպես նաև հանձնաժողովների 2022թ․ գործունեության արդյունքների ու 2023թ․ գործունեության ծրագրերի վերաբերյալ:

Նախագահության նիստում միաձայն քվեարկությամբ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ընտրվեց Եվրասիական Տնտեսական Միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (Председатель Президиума Консультативного Совета аудиторов ЕАЭС)։

https://caaa.am/news/thathul-movsisyaneh-yeatm-auditorneri-xm-naxagahuthyan-naxagah/ 

Ս/թ․ հոկտեմբերի 12-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ միջոցառում  նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձնմանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Խորհրդի անդամներ Մանվել Ղազարյանը, Մելսիկ Պետրոսյանը, Վահագն Համբարձումյանը, Տարոն Վարազդատյանը, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, որակավորում ստացած մասնագետները։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը կարևորելով ոլորտը որակավորված մասնագետներով համալրելու, հանրությանը որակյալ, բարձրակարգ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, անդրադարձավ նաև պետության կողմից Պալատին պատվիրակված  գործառույթներին և այդ համատեքստում Պալատի անդամ որակավորված մասնագետների՝ դաշտում գործունեություն ծավալելու առումով օրենսդրորեն ամրագրված հնարավորություններին։ Նշեց, որ որակավորված մասնագետներից  ակնկալվում է գիտելիքների անընդմեջ զարգացում և կատարելագործում շարունակական մասնագիտական զարգացման ճանապարհով  Պալատի անմիջական օժանդակությամբ՝ կազմակերպվող դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների միջոցով։

Պալատի նախագահը շնորհավորեց  աուդիտորի և/կամ փորձագետ հաշվապահի որակավորում ստացած 30 անձանց և հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց որակավորման վկայականները։ Որակավորված մասնագետներին  մաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին նաև Վահագն Համբարձումյանը, Մելսիկ Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Հայկ Մնացականյանը։

Ստորև Պալատի որակավորման վկայականների հանձման արարողության նկարադարանի հղումը.

https://caaa.am/gallery/vorakavorman-shnorhum/ 

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ միջազգային համագործակցության շրջանակներում գրանցվել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (այսուհետ՝ Պալատ) հերթական՝ չափազանց սպասված և կարևոր հաջողություններից մեկը․ ACCA-ի  կողմից բավարարվել է Պալատի ներկայացրած հայտը՝ որակավորման ծրագրի քննությունների մասնակիցներին ACCA-ի քննություններից ազատումներ շնորհելու վերաբերյալ: Սույն ձեռքբերման առիթով շնորհավորում ենք բոլորին:

Մասնավորապես ազատումներ շնորհվում են 01.01.2022թ.-ից մինչև 31.12.2026թ. Պալատի որակավորման ծրագրի շրջանավարտներին ACCA հետևյալ առարկաների քննություններից.

N Առարկայի անվանումը

(հայերեն)

Առարկայի անվանումը

(անգլերեն)

1 Բիզնես տեխնոլոգիաներ Business Technologies
2 Կառավարչական հաշվառում Management Accounting
3 Ֆինանսական հաշվառում Financial Accounting
4 Կորպորատիվ և տնտեսական իրավունք Corporate and Business Law
5 Հարկեր Taxation
6 Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում Financial Reporting
7 Աուդիտ և հավաստիացում Audit and Assurance
8 Ֆինանսների կառավարում Financial Management

Տեղեկացնում ենք նաև ազատումները շնորհվում են նաև Պալատի որակավորման ծրագրի առանձին քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին հետևյալ ձևաչափով.

ACCA առարկայի անվանումը Պալատի որակավորման ծրագրի առարկայի անվանումը
Ֆինանսական հաշվառում Ֆինանսական հաշվառման հիմունքներ
Կառավարչական հաշվառում Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար
Կորպորատիվ և տնտեսական իրավունք Իրավագիտության հիմունքներ
Հարկեր ՀՀ հարկային օրենսդրություն
Ֆինանսների կառավարում Ֆինանսական կառավարում և վերահսկողություն
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
Աուդիտ և հավաստիացում Աուդիտ և ներքին վերահսկողություն

Մասնագիտության հեղինակության բարձրացման ճանապարհին ամրագրված այս հաղթանակին նախորդել է ACCA-ի հետ բանակցությունների տևական  վարման, ACCA-ի որակավորման և բազմաթիվ այլ չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի փաթեթի պատրաստման ու 2021թ․-ին  համապատասխան հայտի ներկայացման պատասխանատու գործընթացը։